Ավստրիան 2017-ին ԵԱՀԿ–ում նախագահելու ընթացքում կկենտրոնանա ահաբեկչության դեմ պայքարի եւ միգրացիայի խնդիրների լուծման վրա։ Այս մասին Վիեննայում Միջերկրածովյան տարածաշրջանի երկրների գիտաժողովի բացմանն ասել է փոխարտգործնախարար Միխայել Լինհարթը ։
Աջակցելով Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցի՝ ավելի վաղ արած հայտարարությունը Լինհարթը հայտնել է, որ արմատականության դեմ պայքարի համար կանխարգելիչ միջոցներ են պետք, բացատրական աշխատանքներ երիտասարդության շրջանում։
«Մյուս կողմից, կարեւոր է նաեւ գլոբալ եւ կայուն լուծումներ գտնել միգրացիայի ոլորտում, ինչը տեղերում է ավելի շատ օգնություն պահանջում, ինչպես նաեւ պետք են ուժեղ որոշումներ, որոնք հիմնված են արտաքին սահմանների վերահսկման եւ փախստականներին բաշխելու եվրոպական ընդհանուր համակարգի վրա»,– ասել է փոխարտգործնախարարը։




























