Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշել է կրճատել երկրի նախկին նախագահների՝ պետության հաշվին պահելու ծախսերը: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Journal Officiel պաշտոնաթերթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ներկայումս Ֆրանսիայի յուրաքանչյուր նախկին նախագահին տրամադրվում է ծառայողական բնակարան, 7 մարդու հաստիք, աշխատավարձ, որը վճարվում է պետական գանձարանից, ավտոմեքենա եւ տարեկան 65 հազար եվրո պահպանության համար:
Հրամանագրի համաձայն՝ պետության ղեկավարի պաշտոնը լքելուց հետո 5 տարի անց աշխատակիցների թիվը պետք է կրճատվի 5–ով:
Հրամանագիրը կվերաբերի ոչ միայն Օլանդին եւ Ֆրանսիայի ապագա նախագահներին, այլ նաեւ նախորդներին՝ Վալերի Ժիսկար դ՛Էսթենին, Ժակ Շիրակին եւ Նիկոլյա Սարկոզին: Նրանց համար 5-ամյա ժամկետը կհաշվարկվի հրամանագրի հրապարակումից հետո:




























