Հայաստանում Ֆեյսբուքում նստած քաղաքական գործիչների ժամանակն անցել է: Այս մասին հոկտեմբերի 5-ին խորհրդարանում ասել է ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Հովհաննես Սահակյանը ԿԸՀ նախագահի պաշտոնում  Տիգրան Մուկուչյանին վերանշանակելու հարցի քննարկման ժամանակ:

Սահակյանի խոսքով՝ ժամանակակից քաղաքական գործիչները չեն վախենում ժողովրդի մեջ հայտնվելուց, իսկ եթե պետք է՝ նաեւ նրանից ամենատհաճ բաները լսելուց: «Թող ոչ մեկը չկարծի, որ իր համար նստած եւ Facebook-ում գրառումներ անելով՝ կարող է վստահություն ներշնչել: Մենք ժողովրդի հետ շփվում ենք, լսում ենք նրա մտահոգությունները: Իսկ երբեմն էլ՝ դժգոհությունները: Մեզ կարող են խիստ հանդիմանել, բայց մենք դրանից չենք վախենում: Պետք է քո ընտրողների կողքին լինես, այլ ոչ թե օվկանոսի այն կողմ մեկնես»,- ասել է ՀՀԿ ներկայացուցիչը: