Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինացի օլիմպիական եւ պարալիմպիական մարզիկներին պարգեւատրելու ժամանակ պատմել է, որ 2 տարի կանոե թիավարությամբ է զբաղվել, հայտնում է «112 Ուկրաինա»–ն։

«Թե ինչ բան է կանոե թիավարությունը, ես գիտեմ իմ փորձից։ Կարող եմ գաղտնիք բացել, ես նույնպես 2 տարի զբաղվել եմ դրանով»,– ասել է Պորոշենկոն՝ շնորհավորելով այդ մարզաձեւում օլիմպիական չեմպիոն Յուրի Չեբանին։

Նշենք, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերում Ուկրաինան 11 մեդալ է նվաճել եւ զբաղեցրել 31-րդ տեղը։