Մեծ Բրիտանիան Trident  նոր սերնդի սուզանավերի համար 41 մլրդ ֆունտ՝ մոտավորապես 52 մլրդ դոլար կծախսի, հայտնում է The Mirror–ը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտնել է, որ սուզանավերի շինարարությունը կսկսվի հոկտեմբերի 5-ից՝ այն բանից հետո, երբ հրապարակվեն սուզանավի նկարները։ Աշխատանքների մեկնարկը կտրվի Քամբրիայում այն բանից հետո, երբ նախարարը կկտրի ատոմային սուզանավերի շինարարության պողպատյա «ժապավենը»։

Պարբերականը նշում է, որ նոր սուզանավերը պետք է թարմացնեն Մեծ Բրիտանիայի նավատորմը։ Հին սուզանավերն օգտագործվում են 1993–ից։