Երեւանի ավագանին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, իր որոշմամբ «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհել մի շարք անձանց. Նրանց թվում են՝

- հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016թ. ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Գեւորգի Ալեքսանյանը,

- հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի եւ Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, Ռուսաստանի Դաշնության միջազգային կարգի սպորտի վարպետ Միհրան Հարությունյանը,

- ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Արտյոմի Քոթանջյանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռեւմատոլոգ Սառա Մանթաշի Եսայանը: