Հայաստանի ԿԸՀ–ն կարող է ընտրությունների լուսաբանմանը նախապատրաստել մոտ 100 լրագրողի։ Այս մասին հոկտեմբերի 5-ին՝ Ազգային ժողովում ԿԸՀ կազմի վերընտրության քննարկման ժամանակ, ասել է ԿԸՀ անդամ Սեյրան Շախսուվարյանը։

Նրա խոսքով՝ լրագրողները գալիս են ընտրությունների եւ ԿԸՀ՝ բոլորովին չիմանալով, թե «ուր եւ ինչի համար են եկել»։ ԿԸՀ–ն կարող է Երեւանում եւ մարզերում գոնե 100 լրագրողի պատրաստել, իսկ նրանք արդեն իրենց փորձը կփոխանցեն մյուսներին, հավելել է նա։

«Օրենսդրական նորմեր են պետք, որպեսզի փաստերի դիտավորյալ աղավաղման համար մամուլին պատասխանատվության ենթարկեն։ Ես չեմ հիշում մի դեպք, որ լրագրողը պատասխան տա անգամ ակնհայտ ստի համար, որը  նա գրել է»,– դժգոհել է Շախսուվարյանը։