Ընտրողները պետք է իմանան իրենց ձայնի գինը։ Այս մասին հոկտեմբերի 5-ին՝ ԱԺ–ում ԿԸՀ կազմի վերընտրման քննարկման ժամանակ, ասել է հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ ընտրողները պետք է հասկանան, որ երկրի ճակատագիրն առաջին հերթին որոշում են իրենց ձայները։ Հենց իրենք են ձեւավորում իշխանությունը։ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե ամեն դեպքում որն է ձայնի գինը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ Ձեր հարցը գումարի մասին չէ։ Թե չէ այստեղ 5 հազար դրամի մասին էին խոսում։ Խոսքը դրա մասին չէ, իհարկե»։




























