Պերուի հարավային ափերին՝ Նասկայի բարձրավանդակ մոտ, որտեղ գտնվում են Նասկայի ժայռապատկերները, զբոսաշրջիկներ տեղափոխող օդանավ է կործանվել, հայտնում է Belfast Telegraph–ը։

Բոլոր 6 ուղեւորները վնասվածքներ են ստացել։ Նրանցից 4-ը զբոսաշրջիկներ են, երկուսը՝ օդաչուներ։ Վթարի պատճառը օդանավի մեխանիկական անսարքությունն է։

Նասկայի պատկերները հսկայական նկարների եւ երկրաչափական պատկերների գծանկարներ են։ Հետազոտողները ենթադրում են, որ դրանք պատկանում են Նասկայի քաղաքակրթությանը, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 2-րդ դարից մինչեւ մ.թ. 6-րդ դարը։