Հալեպում հրթիռակոծությունից 2 հայ է զոհվել։ Սիրիայում հրապարակվող «Գանձասար» հայկական թերթի տեղեկություններով՝ կրակի տակ է հայտնվել հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը։ Հրթիռակոծությունից զոհվել է 1986-ին ծնված  Գասպար Շատոյանը եւ 1987-ին ծնված Մովսես Մովսիսյանը։ Վիրավորվել է Վարուժան Տոնապետյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ եւ Վիլլաներ թաղամասերը։