Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը գլխավորել է Nord Stream 2 ընկերության տնօրենների խորհուրդը, որը ռուսական «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունն է: Այս մասին հայտնում է Tagesspiegel-ը:
Nord Stream 2-ում պաշտոնապես հաստատել են Շրյոդերի նշանակումը, բայց հրաժարվել են հայտնել, թե երբ է նա կոնկրետ զբաղեցրել այդ պաշտոնը:
Վերջին 10 տարիներին Շրյոդերը ղեկավարում էր Nord Stream առաջին գազատար կոնսորցիումի բաժնետերերի խորհուրդը: Ընկերությունն իրականացնում էր գազատարի շինարարությունը եւ շահագործումը՝ առաջին հերթին Ռուսաստանից Գերմանիա Բալթիկ ծովի հատակով գազ մատակարարելու համար: Tagesspiegel-ի տեղեկություններով՝ նա կմնա նաեւ այդ պաշտոնում:
Nord Stream 2-ը «Հյուսիսային հոսք-2» ծովային գազատարի նախագծի օպերատորն է: Ընկերության կենտրոնակայանը Շվեյցարիայում է:




























