Հայաստանի նոր կառավարությունն ի վիճակի է երկարաժամկետ առաջընթացի հիմքերը դնելու: Այս մասին հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում կառավարության ժամին հայտարարել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը:
Նա նախընտրեց շրջանցել կանոնակարգը եւ կառավարությանը ոչ թե հարց տալ, այլ կոչով դիմել:
«Վարչապետը նշեց, որ երկիրը պետք է ղեկավարեն մարդիկ, որոնք իրենց շահերը 100 անգամ ստորադասում են պետական շահին: Այդ դեպքում ինչո՞ւ եմ մտածում՝ նոր կառավարությունը հաջողության կհասնի: Որովհետեւ նրա կազմում 5 գիտության դոկտոր կա, այդ թվում վարչապետը տնտեսական գիտությունների դոկտոր է, եւ 8 թեկնածուներ: 8 մարդ կրթություն է ստացել արտասահմանյան հեղինակավոր հաստատություններում: Ես համոզված եմ, որ դուք կկարողանաք հաջողության հասնել: Խնդրում եմ, միայն հուսախաբ չանեք»,- հայտարարել է Մկրտչյանը:




























