Իրավապահ մարմինները պարզել են Բրյուսելում ոստիկանների վրա հարձակված անձի ինքնությունը, նշված է Բելգիայի դաշնային դատախազության հայտարարության մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իրավախախտը Բելգիայի 43-ամյա քաղաքացի Հիշամ Դ.-ն է:  Այս գործով նախապես զբաղվել է Բրյուսելի դատախազությունը, սակայն ավելի ուշ այն փոխանցվել է դաշնային դատախազությանը: Պետական մեղադրողները ենթադրում են, որ խոսքը կարող է վերաբերել ահաբեկչությանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ դանակով զինված տղամարդը հարձակվել է երկու ոստիկանների վրա՝ նրանցից մեկին վիրավորելով պարանոցի հատվածում, մյուսին՝ որովայնի: Նրան ձերբակալելիս վիրավորվել է եւս մեկ իրավապահ: Հարձակվողը հրազենի կրակոցից ոտքի վիրավորում է ստացել: