Իտալիայում ձերբակալել են մաֆիայի՝ ամենաշատ փնտրվող ղեկավարներից մեկին: Ըստ AP-ի՝ «Mamma» անունով հայտնի 54-ամյա Անտոնիո Պելեն ոստիկանությունից թաքնվում էր 5 տարի շարունակ: Նրան հայտնաբերել են սեփական տանը, լոգարանի եւ որդու ննջասենյակի միջեւ կառուցված բունկերում:

Լրատվամիջոցներում կադրեր են հայտնվել, որոնց երեւում է, թե ինչպես է Պելեն դուրս սողում բունկերից, իսկ դրսում առնվազն 20 ոստիկաններ սպասում են նրան:

«Mamma»-ն 20 տարի ժամկետով բանտարկության էր դատապարտվել թմրանյութերի եւ զենքի վաճառքի համար: 2011 թվականին նա փախուստի է դիմել հիվանդանոցից, ուր նրան տեղափոխել էին՝ անորեքսիայից բուժվելու համար: Իտալական իրավապահները Պելեին ամենավտանգավոր մաֆիոզն էին համարում: