Հաիթիի իշխանությունները հայտարարել են նախագահական ընտրությունները հետաձգելու մասին, որոնք նախանշված էին հոկտեմբերի 9-ին: Պատճառը «Մեթյու» փոթորիկն է:

Ըստ AP-ի՝ փոթորիկը լուրջ վնաս է հասցրել Հաիթիին՝ տներ եւ ֆերմաներ վնասելով: Փոթորկի զոհ է դարձել 5 մարդ: Կառավարությունը դեռեւս հաշվարկում է հասցված վնասի չափը:

Ընտրությունների նոր օր դեռեւս չի նշանակվել: