ԱՄՆ Քենթուքիի նահանգի Լուիսվիլի միջազգային օդանավակայանում՝ թռիչքի պատրաստվող Southwest Airlines ընկերության օդանավում, հրդեհվել է Samsung Galaxy Note 7 սմարթֆոնը, հայտնում է The Verge–ը։

Հաղորդվում է, որ անսարք հեռախոսի սեփականատերն այն գնել էր այդ մոդելի զանգվածային հետկանչից հետո։

Նրա խոսքով՝ գերտաքացած սարքից սկսել է ծուխ դուրս գալ օդանավի սրահում, թեպետ սմարթֆոնի մարտկոցի ինդիկատորը կանաչ գույնի էր, ինչը պետք է վկայի սարքի անվտանգության մասին։

Կատարվածի պատճառով օդանավակայանի ղեկավարությունը տարհանել է 75 ուղեւորի եւ անձնակազմի անդամների։ Հաղորդվում է, որ նրանցից ոչ ոք չի տուժել։