Գերմանիայում կինը Էրֆուրտից մեկնել էր Լայպցիգ՝ որդուն եւ դստերը մոռանալով երկաթուղու կայարանում։ Այս մասին հայտնում է Life–ը՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները։
Իրավապահները գտել էին 3 տարեկան աղջկան եւ 5 տարեկան տղային, որոնք հայտնել են, որ իրենց մայրն է թողել։ Ոստիկանները կնոջը գտել էին գնացքում։ Նա ոստիկաններին հայտնել է, որ չի լքել երեխաներին, այլ պարզապես մոռացել է նրանց։
Դեռեւս հայտնի չէ, թե նրա դեմ հետաքննություն ընթանալու է, թե ոչ։




























