Մոլորակի առաջատար լճագետները Իրկուտսկի պետական համալսարանի կենսաբանության ինստիտուտի ռուս հետազոտողների հետ համատեղ մտահոգված են Բայկալ լճի բնապահպանական ճգնաժամի ահագնացող տեմպերի կապակցությամբ, հայտնում է Nature ամսագիրը։

Կլիմայական փոփոխությունները եւ Բայկալի առափնյա ջրերի աղտոտումը հանգեցնում է լճի ամբողջ էկոհամակարգի փոփոխությանը։ Բայկալի առանձին շրջաններում թելանման Spyrogira ջրիմուռների, թունավոր ցիանոմանրէների ինտենսիվ աճ է նկատվում։

Իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ Բայկալում իրականացվող բնապահպանական մշտադիտարկման գիտական ծրագրերը դադարեցման եզրին են։