Հայաստանի ԿԸՀ–ի առաջ բարդ խնդիր է դրված՝ կյանքի կոչել Ընտրական օրենսգրքի բարեփոխումները։ Այս մասին հոկտեմբերի 6-ին խորհրդարանում ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ելույթ ունենալով իր վերընտրության կապակցությամբ։

Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրություններից առաջ պետք է փնտրել եւ գտնել նոր լուծումներ, որպեսզի ընտրական գործընթացները համապատասխանեն նոր ԸՕ–ին։ «Մենք միշտ բաց ենք օբյեկտիվ քննադատության համար՝ գիտակցելով, որ ցանկացած օբյեկտիվ քննադատություն նպաստում է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,– վստահեցրել է Մուկուչյանը։