Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` օրերս ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են զորամիավորման ենթակա զորամասերի դիպուկահարների հավաքներ:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հավաքների ուսումնական նպատակներն էր դիպուկահարների պատրաստվածության աստիճանի, տեղանքում կողմնորոշվելու եւ քողարկվելու նրանց ունակությունների եւ հմտությունների, ինչպես նաեւ կրակային պատրաստվածության վիճակի ստուգումը:
Հավաքների շրջանակում կազմակերպված տեսական եւ գործնական պարապմունքների ընթացքում զորամասերի դիպուկահարները ցուցաբերել բարձր պատրաստվածություն, իսկ կրակային պատրաստությունից գրանցվել են միայն լավ եւ գերազանց գնահատականներ:
.jpg)





























