Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել «Գաղտնազերծման (լուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրինագիծը ներկայացվել է հաշվի առնելով  քաղաքական վերջին զարգացումները եւ նման օրենքի ընդունման նպատակահարմարությունը:

Նշենք, որ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից, 4-րդ գումարման Ազգային Ժողովից սկսած, պարբերաբար շրջանառության մեջ է դրվել «Գաղտնազերծման (լուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի նախագիծը, սակայն քննարկումների շրջանակից այն կողմ չի անցել: