ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը Սյունիքի մարզպետի փոփոխությունը բարեփոխում չի համարում:
«Փոփոխությունը չի կարող բարեփոխում լինել, բարեփոխում է ինչ որ գործունեություն, կառավարության ծրագրում կերեւա, թե ինի բարեփոխումներ են»,- NEWS.am-ի հետ զրույցում նշել է պատգամավորը:
Լեւոն Մարտիրոսյանն ասել է, որ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով, հավելելով, որ անփոխարինելի մարդիկ չկան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռացել է Սուրիկ Խաչատրյանը, նրա փոխարեն մարզպետ է նշանակվել Վահե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը 2013 թվականին մեկ անգամ արդեն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձություններից հետո:




























