Ստամբուլում ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը:
Միջադեպքը տեղի է ունեցել Շիրինեւլեր շրջանում, Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից ոչ հեռու: Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ դեռեւս չկան:
Դեպքի վայր շտապօգնության եւ ոստիկանության մեքենաներ են ժամանել:




























