Սիրիայի Դար Բասիա քաղաքի եւ Թուրքիայի Քըզըլթեփե բնակավայրի շրջանում թուրք զինվորականները կրակ են բացել սահմանը հատել փորձող սիրիացի փախստականների ուղղությամբ, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, երկուսն էլ վիրավորվել են։ Զոհվածը 15-ամյա դեռահաս է։ Այս մասին հայտնում է Reuters–ը։
Բրիտանական The Times թերթը մարտի վերջին գրել էր, որ թուրք զինվորականները կրակում են սահմանը հատել փորձող սիրիացի փախստականների վրա։ Ըստ թերթի տեղեկությունների՝ 4 ամսում այդպես սպանվել է 16 ներգաղթյալ։ Թուրքիայի հասցեին նման մեղադրանքներ էր հնչեցրել Amnesty International կազմակերպությունը։




























