Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 6-ին, տեղի է ունենում «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը:

Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը Կարո Եղնուկյանին 1 միլիոն դոլար արժողությամբ  անշարժ գույք դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել:

Դատարանի դիմաց են Կարո Եղնուկյանի աջակիցներն ու ընտանիքի անդամները՝ «Ազատություն հայրիկին», «Ազատություն քաղբանտարկյալ Կարոյին», «Հայրենասեր, ոչ հանցագործ» գրությամբ պաստառներով: