Հմեյմիմում եւ Տարտուսում ռուսական ռազմաբազաների օդային պաշտպանությունն իրականացնում են С-400 եւ С-300 զենիթահրթիռային համակարգերը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ հարկավոր է գիտակցել, որ ռուսական հակաօդային պաշտպանության մարտական հաշվարկները «հազիվ թե ժամանակ ունենան պարզել հրթիռների թռիչքի հստակ ծրագիրը եւ դրանց պատկանելությունը»: