«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի նկատմամբ այսօր` հոկտեմբերի 6-ին, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը դատական սանկցիա է կիրառել ու հեռացրել նիստերի դահլիճից:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արա Ղարագյոզյանը, որը նրանից անմիջապես հետո լքել է նիստերի դահլիճը` հրաժարվելով ներկա գտնվել կալանքի դեմ իրենց բերած բողոքի քննությոանը:
«Մենք` պաշտպաններս, ներկայացրինք բողոքը, հերթը Արայիկ Խանդոյանինն էր: Ինքը վրդովվեց, կարծիք հայտնեց, ասաց` այստեղ դատարան չկա, ինչ անում եմ, ձեր երեխաների համար եմ անում, կեղտը պետք է մաքրվի: Դրանից հետո դատարանը սանկցիա կիրառեց: Ես էլ թողեցի ու դուրս եկա»,- ասաց նա:
Արայիկ Խանդոյանին մեղադրանք է Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):




























