ՌԴ ՊՆ–ն չի բացառում ԱՄՆ–ում Սիրիայի բանակին հարվածներ հասցնելու հնարավորության քննարկումների մասին լուրերի «արտահոսքը» իրական գործողությունների նախաբանն է։ Այս մասին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մի շարք հեղինակավոր արեւմտյան լրատվամիջոցներում լուրեր են հրապարակվել, թե Սպիտակ տանը քննարկում են Սիրիայի բանակին օդային եւ հրթիռային հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Պատմությունը ցույց է տալիս, որ հաճախ նման արտահոսքը իրական գործողությունների նախաբանն է լինում»,– ասել է նա։
Կոնաշենկովը նշել է, որ հատկապես մտահոգիչ է այն տեղեկությունը, թե այդ «սադրանքների նախաձեռնողը ԿՀՎ–ն եւ Պենտագոնն են, որոնք դեռեւս սեպտեմբերին իրենց նախագահին զեկուցում էին «ընդդիմության» գրոհայինների ենթադրյալ կառավարելիության մասին, իսկ այսօր քննարկում են Սիրիայում «կինետիկ» սցենարը»։




























