Մեքսիկայի ոստիկանությունը կալանավորել է ավազակախմբի երկու ենթադրյալ անդամների, որոնք առեւանգում էին մարդկանց՝ դրա համար որպես խայծ օգտագործելով կանանց, հայտնում է BBC–ն։

Խմբավորման համար աշխատող կանայք սոցցանցերում գայթակղում էին պոտենցիալ զոհերին եւ հրավիրում ժամադրության, հայտնել է քննչական խմբի ղեկավարը։ Տեղում նրանց առեւանգում էին խմբի մյուս անդամները։ Հանցագործները փրկագին էին պահանջում, բայց հաճախ գումարը ստանալուց հետո սպանում էին նրանց։

Խմբավորման ենթադրյալ պարագլուխն ու մեկ կասկածյալ կալանավորվել են։ Ընդհանուր առմամբ կասկածներ կան, որ եղել է 12 նմանատիպ առեւանգում։