Պակիստանի խորհրդարանը միաձայն ընդունել է օրինագիծ, որն ուղղված է «պատվո սպանությունների» դեմ, հայտնումէ Dawn պարբերականը։
«Պատվո սպանությունների» պրակտիկան տարածված է երկրի բնակչության պահպանողական մասում։ Այդ սպանությունների զոհերը գրեթե միշտ կանայք են՝ նրանց սպանում են ազգականները կամ ամուսինները «ընտանիքի պատիվը պաշտպանելու համար»։
Օրինագիծը ավելի խիստ պատիժ է նախատեսում նման սպանությունների համար։ Ըստ նոր նորմերի՝ ազգականները կարող են օգնել մարդասպանին խուսափել միայն պատժի գերագույն պատժամիջոցից՝ մահապատժից։ Բայց նույնիսկ այդ դեպքում հանցագործի մեղքն ամբողջովին չի ներվի՝ նա 12․5 տարի կանցկացնի բանտում։
Ընդհանոր առմամբ օրենքը խստացնում է պատիժը նաեւ անչափահասների ու հոգեպես կամ ֆիզիկապես ոչ լիարժեք անձանց բռնաբարությունների համար՝ նման դեպքերի համար նախատեսելով մինչեւ 25 տարվա ազատազրկում։




























