Հոլանդացի զբոսաշրջիկին Մյանմարում դատապարտել են 3 ամսվա տաժանակիր աշխատանքների կրոնը վիրավորելու համար։ Կլաաս Խայթեմի ամբողջ մեղքն այն է եղել, որ պոկել է այն բարձրախոսի լարը, որը ուշ երեկոյան բուդդայական քարոզ էր հաղորդում, քանի որ ինչպես ինքն է բացատրել, այդ ձայնը խանգարում էր իրեն քնել, հայտնում է BBC–ն։
Ելույթ ունենալով դատարանում, զբոսաշրջիկը հայտնել է, որ տեղյակ չի եղել, որ իր հյուրանոցի հարեւանությամբ կրոնական արարողություն է անցնում։ Իսկ դատավորը դատավճիռը հրապարակելիս հայտնել է, որ Խայթեման, անկասկած մեղավոր է կրոնը վիրավորելու համար, ինչի համար էլ դատապարտվում է երեք ամսվա ազատազրկման՝ տաժանակիր աշխատանքներ կատարելու պարտավորությամբ։
Խայթեման համալրել է այն օտարերկացիների շարքը, որոնք բախվել են բուդդայական արարողությունները պաշտպանող տեղական օրենքների խստությանը։



























