Վթարային «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ–ի տարածքում ռադիոակտիվ նյութերի բարձր քանակությամբ ջրի արտահոսք է տեղի ունեցել, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Tokyo Electric Power ընկերությունը։
Մասնագետների հաշվարկով՝ ցամաքային ամբարից 32 լ ջուր է արտահոսել։ Հեղուկում եղել են բետաճառագայթող նյութեր։
Ընկերության աշխատակիցները մնացած հեղուկը արտամղել են ջրամբար արտահոսքը դադարեցնելու համար։ Մասնագետները սառեցնում են հողը, ինչը թույլ կտա կանգնեցնել արտահոսքը եւ կանխել բնահողերի վարակումը։




























