Սթոունհենջում հայտնաբերել են հին ընտանի շան մնացորդներ հայտնում է Oane–ը։

Մասնագետները հայտնել են, որ ընտանի կենդանու կմախքը հաջողվել է հայտնաբերել մի հին բնակավայրում, որը գտնվում է Սթոունհենջի հայտնի շինությունների մոտակայքում։ Գիտնականների կարծիքով շան կմախքը կարող է ավելի քան 7 հազար տարեկան լինել։ Գտածոյի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում մասնագետները ենթադրություն են հայտնել, որ ընտանի կենդանիները այն ժամանակ գերազանցաբար միս ու ձուկ էին ուտում։

Կենդանու ատամների գերազանց վիճակը վկայում է այն մասին, որ նա որսով չի զբաղվել, այլ միայն իր տերերին է պաշտպանել։ Անգլիացի մասնագետները ենթադրում են, որ հին ցեղերը զգալիորեն ավելի ուշ են ստեղծվել, քան Սթոունհենջի օբյեկտը։