Ղազախստանի Ալմաթի քաղաքում աղջիկը սպիտակ ներկով սիրելիի Mercedes–ի վրա գրել է, որ նա հայր է դառնալու։ «Ես հղի եմ քեզնից, Դանի՛կ»,–գրել է աղջիկը մեքենայի վրա, փոխանցում է Informburo–ն։
Նախշած մեքենայի լուսանկարները մի քանի ժամում տարածվել է համացանցում եւ տարբեր մեկնաբանություններ հավաքել։ Ըստ երեւույթին, աղջիկն ուղղակի հոգնել էր ամուսնության առաջարկի սպասելուց եւ որոշել է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։





























