Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ղեկավարներ Քրիստին Լագարդը եւ Ջիմ Են Քիմը երկրներին կոչ են արել միջոցներ ձեռնարկել ավելի ներառական գլոբալ տնտեսական աճի համար, փոխանցում է «Սինհուա»–ն։

Լագարդի խոսքով՝ համաշխարհային տնտեսության հեռանկարները բավականին հոռետեսական են, եւ երկրները պետք է ձգտեն ավելի ներառական տնտեսական աճի, ուշադրություն դարձնեն բնակչության սոցիալապես անապահով շերտերին, հակազդել հակագլոբալիստական միտումներին։

Ջիմ Յեն Քիմն իր հերթին նշել է, որ հետընթաց ապրող զարգացող երկրների թիվը 2009-ից հետո ամենամեծ ցուցանիշն է գրանցել, մեծ է հարուստների եւ աղքատների բեւեռացումը։

Նրա կարծիքով աղքատությունն արմատախիլ անելու համար 2030 թվականին բոլոր երկրները պետք է իրականացնեն ավելի ներառական եւ կայուն աճ, իսկ աշխատանքային կապիտալում ներդրումներն առանցքային դեր են խաղում դրանում։