Ամենաթանկ շոկոլադե սալիկը «To’ak»-ն է, որը 260 դոլար արժե: Բարձր գինը միանգամայն արդարացված է. շոկոլադն Էկվադորում ձեռքով են պատրաստում, իսկ կակաոյի հատիկները հավաքում են Արիբա տեսակի 100-ամյա ծառերից, որոնք վերջինն են իրենց տեսակի մեջ: Այս մասին գրում է Kedem-ը:

Աշխարհի ամենաթանկ շոկոլադն արտադրական 36 փուլ է անցնում, որը 2 տարի է տեւում: Արտադրական մեկ փուլում ընդամենը 600 սալիկ է արտադրվում:

Յուրաքանչյուր սալիկ փաթեթավորվում է փայտե տուփի մեջ, որին կցվում է շոկոլադի մասին պատմությամբ 116 էջանոց գրքույկով: