Գիշերը վառ երազ ենք տեսնում եւ առավոտյան արթնանալով՝ մանրամասն հիշում այն: Սակայն որոշ ժամանակ անց երազը մոռացվում է, եւ այն հիշելու բոլոր փորձերն ապարդյուն են լինում: Սակայն որոշ երազներ մեր գլխում երկար մնում են: Այս մասին գրում է Planet-today-ը:

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պատմել են, թե ինչու է դա տեղի ունենում: Նախ՝ հարկավոր է հաշվի անել, որ երազները մասամբ ընդհատվում են զարթուցիչի զանգով: Մարդն արագորեն արթնանում է, բայց ամբողջությամբ չի գիտակցում, թե ինչ է տեղի ունենում իր շուրջ, սկսվում է օրը, որը սահմանափակված է ժամանակային շրջանակներով: Եվ զարմանալի ոչինչ չկա, որ երազի մասին հիշողություններն արագորեն լուծվում են, քանի որ ուղեղը սկսվում է լցվել այլ իրադարձություններով:

Երազը հիշելու ունակությունը կախված է նաեւ դրա հանդեպ հետաքրքրությունից: Մեծ ցանկության եւ շարժառիթի դեպքում այն հնարավոր է վերհիշել:

Հետազոտողների գլխավոր եզրահանգումն այն է, որ երազներն ուղեղից անհետ չեն կորչում եւ, ցանկության դեպքում, մարդը կարող է վերականգնել դրանց մանրամասները: