Գիտնականներն ապացուցել են, որ «ժպտա, որ երջանիկ դառնաս» հայտնի խորհուրդն առասպել է, որը մարդուն չի օգնում երջանկանալ: Այս մասին հաղորդում է Planet-today-ը:

Հոգեբանական կանոնների համաձայն՝ ինքնագնահատականը բարձրացնելու համար բավարար է իշխող դիրք ընդունել, իսկ երջանիկ դառնալու համար հարկավոր է ժպտալ: Պարզաբանվում է, որ դիմախաղի եւ կեցվածքի վրա աշխատելով հնարավոր է փոխել մարդու ներքին վիճակը:

Բրիտանացի գիտնականները, սակայն, նշում են, որ ժպիտը մարդկանց երջանիկ չի դարձնում: Ամենեւին էլ ոչ բոլորն են կարողանում «ծրագրել» իրենց լավ տրամադրությունը:

Այս տեսությունը հերքելու համար գիտնականները 2 հազար կամավորներին խնդրել են ժպտալ, այնուհետեւ ուսումնասիրել են դիմախաղի փոփոխության եւ ներքին զգացողությունների միջեւ կապը: Պարզվել է, որ ոչ մի կապ էլ չկա. մարդիկ չեն կարողանում ինքնուրույն «լավ տրամադրություն միացնել»: