Բարության փոքրիկ դրսեւորումները մարդկանց երջանկության զգալի ազդակներ են հաղորդում:

Հարեւանին, փողոցում ինչ-որ մեկին տրամադրած օգնությունը կամ մտերիմին անսպասելի նվեր մատուցելը մեծացնում են երջանկության զգացողությունը: Այս մասին հաղորդում է Planet-today-ը:

Հոգեբանները կարծիքով՝ պատճառը կարող է այն լինել, որ ուրիշներին ցուցաբերվող աջակցությունն օգնում է սոցիալական հարաբերություններ զարգացնել: Մասնագետները 21 տարբեր հետազոտության արդյունքներ են միավորել՝ վերջնական եզրահանգում անելու համար:

Բարության դրսեւորումները նույնիսկ որպես բուժում են առաջարկվում՝ օգնելու համար մարդկանց, որոնք չափազանց մեծ տագնապի զգացողություն են ունենում: