ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչությունը կենտրոնացված կարգով վերլուծությունների արդյունքում բացահայտել է չհայտարարագրված հարկվող օբյեկտներ:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, անշարժ գույքի օտարման եւ վարձակալության գործարքների տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում վերհանվել են այն դեպքերը, երբ տնտեսվարող սուբյեկտները հարկային մարմին չեն ներկայացրել համապատասխան հաշվարկներ եւ պետական բյուջե վճարումներ չեն կատարել: 57 հարկ վճարողներ ներկայացրել են հաշվարկներ (այդ թվում` ճշգրտված)՝ ավելի քան 785 մլն դրամ հարկային պարտավորության գումարով, իսկ 115 հարկ վճարողների գծով կատարվել են հարկային պարտավորությունների հաշվարկներ՝ 2329.2 մլն դրամի չափով:
Բոլոր նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական եւ իրավախատումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություններ` հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Բացի այդ` հարուցվել է 40 քրեական գործ՝ 1287 մլն դրամ չվճարված հարկային պարտավորության գումարով:




























