«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանը հուլիսի 17-ի դեպքերով ճանաչվել է տուժող։  Այսօր` հոկտեմբերի 7-ին այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Շահենը։

«Հուլիսի 17-ի դեպքերով մամուլի հրաարակումների հիմա վրա պատրաստված նյութերի շրջանակում ինձ տուժող են ճանաչել»,-ասել է Շահեն Հարությունյանը։ Նշենք, որ նրան առավոտյան բերման էին ենթարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Շահեն Հարությունյանը նշել է, որ իրենց տուն են եկել բերման ենթարկելու որոշումով. պատճառաբանումն այն է, իրեն հուլիսին կանչել են որպես վկա, սակայն ինքը չի ներկայացել:

Շահեն Հարությունյանն ընդգծել է, որ իրեն հուլիսին ոչ մի ծանուցում չի եկել: Նրան բերման ենթարկելուց հետո որոշ ժամանակ անց ազատ են արձակել: