Գերմանիայի Դրեզդեն քաղաքում տան պատին, որտեղ 1985-1990 թվականներին ապրել է Վլադիմիր Պուտինը, հայտնվել է նրա պատկերով գրաֆիտի։ Այս մասին Twitter–ում հայտնել է Գերմանիայում ՌԴ դեսպանատունը։ Առաջինն այդ լուսանկարները միկրոբլոգում տեղադրել էր @mtthsberger նիկով օգտատերը։
ՌԴ նախագահի պատկերի կողքին գրված է եղել «peacemaker» (խաղաղարար) բառը։
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին՝ Պուտինի ծննդյան օրվա նախօրեին, Նյու Յորքի Մանհեթենի կամուրջի վրայից անհայտ անձինք կախել էին «peacemaker» գրությամբ Պուտինի պատկերով պաստառը։ Որոշ ժամանակ անց այն հանել էին։




























