Նովոսիբիրսկում մեծահասակների համար առաջին մանկապարտեզն են բացել: Այն հիմնել է ծրագրավորող Եվգենի Պյատկովսկին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Իմ դուստրը հաճույքով է մանկապարտեզ գնում: Մի անգամ ընկերներով խոսում էինք այն մասին, թե երբ ենք մեզ երջանիկ զգացել, եւ համակարծիք էինք, որ դա վաղ մանկության տարիներ էր: Այստեղից էլ առաջացավ մեծահասակների համար մանկապարտեզ բացելու գաղափարը»,- ասել է Պյատկովսկին: Նա ծրագրում է նման մանկապարտեզներ բացել նաեւ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում:

Ճաշարանի ճաշացանկում մանկապարտեզների համար սովորական սնունդ է: Իսկ հաստատության սաների հիմնական ժամանցը պլաստիլինն է, երգեցողությունը, ստեղծագործական այլ զբաղմունքներ: Մեկ օր մանկապարտեզում անցկացնելը 3 հազար ռուբլի արժե: Նշվում է, որ հաստատության հանդեպ հիմնականում հետաքրքրություն են ցուցաբերում 28-40 տարեկան տղամարդիկ եւ 23-30 տարեկան կանայք: