Ժամը 15։ 00 –ի դրությամբ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին քվեարկել է 1 մլն 22 հազար 634 մարդ, կամ ընտրողների ընդհանուր քանակի 39․79 տոկոսը։ Այս տվյալները ներկայացրել է երկրի ԿԸՀ-ն։
Քվեարկությանը մասնակցել համայն Վրաստանի կաթողիկոս- պատրիարք Իլյա երկրորդը։ Նա երկրի քաղաքացիներին քվեարկելու կոչ է արել «Ես Վրաստանին շնորհավորում եմ այս հրաշալի օրվա կապակցությամբ։ Ես բոլոր բնակիչներին կոչ են անում մասնակցել ընտրություններին։ Թող Աստված օրհնի Վրաստանը»,- ասել է նա։ Մինչ քվեաթերթիկը քվեատուփը գցելը պատրիարքը խաչակնքել է այն։ Իլյա երկրորդը ընտրատեղամաս էր բերել նվերներով զամբյուղ՝ գինի ու քաղցրավենիք, նաեւ մեծ եկեղեցական մոմեր, նշում է «Սպուտնիկ Վրաստանը»։




























