«Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն կարծում է, որ էքզիթ փոլի արդյունքներն ամբողջովին չեն արտահայտում ուժերի դասավորվածությունը, եւ ինքը դեռ հաղթանակի հույս ունի, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
«Բռնության մթնոլորտը, որը ստեղծվել էր Վրաստանում, ազդում է ընտրողի եւ ընտրության մասին ազատ խոսելու նրա հնարավորության վրա: Այսինքն՝ մեր ընտրողների 33 տոկոսը հրաժարվել է իրեն որեւէ կուսակցության համախոհ համարել, հետեւաբար մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այդ ընտրողների մեծ մասը հենց մեր օգտին է քվեարկել»,- ասել է Բաքրաձեն:
Նրա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ ԿԸՀ պաշտոնական հաշվարկի արդյունքում էքզիթ փոլի տվյալները կփոխվեն:




























