Այսօր՝ հոկտեմբերի 8-ին ռոք երաժշտության հնչյուններով եզրափակվեց Երեւանի 2798-րդ ամյակին նվիրված միջոցառումների շարքը։

Ազատության հրապարակում մեր հայրենակիցներին ողջունեցին երիտասարդ ռոք խմբերը, այդ թվում` «Unaesthetic»-ն ու «Rozen Tal»-ը:

Մոտ երկու ժամ տեւած համերգային ծրագիրն ամբողջովին ռոք մթնոլորտ ստեղծեց քաղաքում` մեծ ոգեւորություն առաջացնելով ժանրի սիրահարների շրջանում:

Տոնական միջոցառումն ավարտվեց շքեղ հրավառությամբ։