Ես կպայքարեմ քաղաքական իսլամի՝ Ֆրանսիայի փտախտի դեմ: Այս մասին ֆրանսիական Journal du dimanche-ի հետ հարցազրույցում հայտարարել է Նորմանդիայի Էվր քաղաքի վարչակազմի պաշտոնյա, փրայմերիզում աջ ուժերի թեկնածու Բրունո լե Մերը:

Իսլամիզմի դեմ պայքարը նրա նախընտրական արշավի հիմնասյուներից մեկն է:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բարձրացնել քաղաքացիական ծառայության մեջ՝ լինեն հիվանդանոցներ, պրեֆեկտուրաներ կամ համալսարաններ, կրոնական ատրիբուտների կրման հնարավորության հարցը: