Հեմնիցում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով Լայպցիգում ձերբակալվել է 22-ամյա սիրիացի Ջաբեր ալ-Բաքրը: Այս մասին Twitter-ում գրել է Սաքսոնիայի ոստիկանությունը՝ չհրապարակելով գործողության մանրամասները:

DW-ի փոխանցմամբ՝ ալ-Բաքրին ակտիվորեն որոնում էին Գերմանիայի ամբողջ տարածքում, կայարաններում եւ օդանավակայաններում անվտանգության միջոցառումները խստացվել էին:

Ջաբեր ալ-Բաքրը, որը, ենթադրաբար, կապեր ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, հետախուզման մեջ էր հոկտեմբերի 8-ից՝ Խեմնիցում բնակարաններից մեկում հզոր պայթուցիկ սարքի հայտաբերումից հետո: Քրեական ոստիկանության տվյալներով՝ նա Գերմանիա է ժամանել մի քանի ամիս առաջ եւ փախստականի կարգավիճակ ստացել:

Հոկտեմբերի 9-ին Խեմնիցում բնակարանի գրոհի ժամանակ ձերբակալվել էր նաեւ նրա ենթադրյալ համախոհը: