Վրաստանի ադրբեջանաբնակ Մառնեուլիի շրջանում խորհրդարանական ընտրությունների օրը «Վրացական երազանք» եւ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների կողմնակիցների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է։ Մառնեուլիում haqqin.az–ի թղթակիցը հայտնում է, որ բախումներ են տեղի ունեցել 36-րդ ընտրաշրջանում, որտեղ մրցակցում էին «Վրացական երազանքի» թեկնածու Թամազ Նավերիանին եւ «Միասնական ազգային շարժման» թեկնածու Ահմեդ Իմանգուլիեւը։

Իմանգուլիեւի վստահված անձանց խոսքով՝ իրենք ֆիքսել են, որ «ընտրողը» քվեատուփի մեջ մրցակից թեկնածուի օգտին քվեաթերթիկներ է լցրել։ Սկանդալը վերածվել էր ծեծկռտուքի, որի հետեւանքով վնասվել էր դպրոցը, որտեղ ընթանում էր քվեարկությունը։ Դեպքի վայր ժամանակ իրավապահները հանդարտեցրել էին կրքերը, որոնք սպառնում էին ամբողջ շրջանում անկարգությունների վերածվել։

Իրավիճակը հանդարտվել էր այն բանից հետո, եր ընտրողներին հայտնել էին, որ այդ շրջանում կայանալու է ընտրությունների երկրորդ փուլ։ Բախումներից վիրավորել էր շրջանի ոստիկանապետը։ Իրավապահները պատրաստվում են հնարավոր զանգվածային ցույցերի։