Սիրիայի ՊՆ-ում պարզաբանել են Տարտուսում մշտական ռազմածովային ռուսական կայան ստեղծելու անհրաժեշտությունը։
Տարտուսում ռուսական մշտական ռազմածովային կայանի ստեղծումը կուժեղացնի սիրիական բանակի մարտունակությունը ու կարագացնի ահաբեկիչների հանդեպ հաղթանակը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՍԱՀ բանակի քաղաքական վարչության տեղեկատվության բաժնի ղեկավար բրիգադային գեներալ Սամիր Սուլեյմանը։
«Դա կավելացնի Ռուսաստանի ու Սիրիայի, նաեւ ահաբեկիչների դեմ կռվող նրա դաշնակիցների ռազմական ուժը՝ ահաբեկչությանը վերջ տալու համար»- ասել է զինվորականը՝ մեկնաբանելով սիրիական Տարտուսում մշտական ռազմածովային կայանի ստեղծումը։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Նիկոլայ Պանկովը, ելույթ ունենալով Ֆեդերացիայի խորհրդում, հայտնել էր, որ Ռուսաստանը Տարտուսում մշտական հիմունքներով ռազմածովային կայան կստեղծի, ռազմական գերատեսչությունը արդեն պատրաստել է համապատասխան փաստաթղթերը։




























